Բոստոնում Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
03 Մայիսի 2021
Բոստոնում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ` հիմնադիր և ղեկավար Բարբարա Մերկերյանի գլխավորությամբ: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց հայաստանյան ներկայիս իրավիճակը, ապա ընդգրկուն ակնարկ կատարեց գրասենյակի բոլոր ծրագրերին:
Հադիպման ընթացքում ասոցիացիայի անդամները համագործակցության մի շարք ծրագրեր առաջարկեցին, մասնավորապես` հայաստանցի կանանց համար առաջնորդության դասընթացների կազմակերպման ուղղությամբ: Armenian Art Fair նախաձեռնության համահիմնադիր Նինա Ֆեստեկջյանը ներկայացրեց համաշխարհային հայկական մշակութային ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանում հավաքել ամբողջ աշխարհի հայ արվեստագետներին, և դարձյալ գրասենյակի հետ սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա ամսում ամփոփել համատեղ աշխատանքի ուղղությունները և տեսակապով հանդիպում ունենալ: