ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարը Գլենդելում հանդիպեց Hye Hopes կրթական նախաձեռնության անդամների հետ
05 Մայիսի 2021
ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գլենդելում հանդիպեց Hye Hopes կրթական նախաձեռնության անդամների հետ` նախագահ Գրեգորի Կրիկորյանի գլխավորությամբ: Hye Hopes-ն այժմ կրթական տարբեր ուղղություններով ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի դպրոցների համար` տեխնիկայի տրամադրումից մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն: Հանդիպման ընթացքում նախաձեռնության անդամները ներկայացրին իրենց գործունեության մանրամասները և հանդես եկան մի շարք առաջարկներով, որոնք մասնավորապես վերաբերում էին սփյուռքի կրթական հաստատությունների ներուժի համախմբմանն ու համատեղ աշխատանքին: Գլխավոր հանձնակատարը հնչած բոլոր առաջարկների շուրջ սերտ համագործակցության ցանկություն հայտնեց, ինչպես նաև պատրաստակամություն ցուցաբերեց աջակցել նախաձեռնությանը Հայաստանում ունեցած մաքսային խոչընդոտների հարթման գործում: