ԱՄՆ այցի շրջանակներում Զարեհ Սինանյանը հանդիպեց Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչների հետ
07 Մայիսի 2021
ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչների հետ` նախագահ Փիթեր Բաղդասարյանի գլխավորությամբ: Քննարկվեցին մի շարք կարևոր կրթական նախաձեռնություններ, որոնք մասնավորապես վերաբերում էին սփյուռքի կրթական կազմակերպությունների համախմբմանն ու միասնական համաժողովի անցկացմանը, վիրավոր զինծառայողներին կրթաթոշակների տրամադրմանը, բարեգործական նպատակներով սփյուռքից Հայաստան ուղարկվող բեռների մաքսային խնդիրներին: Հիմնարկության անդամները Գլխավոր հանձնակատարին ներկայացրին նաև ՀԿՀ-ի ծրագրերն ու գործունեությունը, որի շնորհիվ Հայաստանում և Արցախում նորոգվել ու կառուցվել է 200 դպրոց, և շուրջ 700 ուսանող կրթաթոշակ և ուսումը շարունակելու հնարավորություն է ստացել:
