Զարեհ Սինանյանը հանդիպել է AMIC-ի անդամների հետ
07 Մայիսի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի` ԱՄՆ աշխատանքային այցի առանցքում են մասնագիտական շրջանակների հետ հանդիպում-քննարկումները: Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) հետ հանդիպման մեկնարկին Գլխավոր հանձնակատարը երախտագիտություն հայտնեց բժիշկների միավորմանը համավարակի և պատերազմի ընթացքում ցուցաբերած ահռելի աջակցության համար: ՀԲՄԿ-ի հետ համատեղ մեր գրասենյակը կովիդ-19-ի սկզբնական տարածման ընթացքում կազմակերպել է ինչպես Հայաստան բժշկական պարագաների տեղափոխում, այնպես էլ մասնագիտական 4 տասնյակից ավելի վեբինարներ: Պատերազմի ընթացքում շուրջ 7 տասնյակ բժիշկներ են ժամանել հայրենիք, և այժմ էլ շարունակվում է բժիշկների հոսքը: Հանդիպմանը տեսակապով միացավ կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը, ով կարևորեց գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությունը: Այնուհետ կողմերն անդրադարձ կատարեցին հայաստանյան կյանքին սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը և առողջապահական ոլորտի զարգացմանը: Բժիշկները բարձրաձայնեցին նաև մի շարք խնդիրներ, որոնց բախվում են մարդասիրական նպատակներով Հայաստան բժշկական գույք տեղափոխելիս: