Զարեհ Սինանյանը Hero House կենտրոնում հանդիպում ունեցավ Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անդամների հետ

09 Մայիսի 2021

ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Hero House կենտրոնում հանդիպում ունեցավ Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անդամների հետ` նախագահ Ռիչարդ Օհանյանի գլխավորությամբ:

Վերջինս շնորհակալություն հայտնեց Զարեհ Սինանյանին այցի համար և նշեց, որ ընկերակցությունը պատրաստ է առավելագույնս սերտացնել աշխատանքը հանձնակատարի գրասենյակի հետ: Այնուհետ ներկայացվեցին ընկերակցության ծրագրերը, որոնք նպատակ ունեն խոշոր ներդրումներ ներգրավել Հաաստանի գիտահետազոտական ոլորտներում, որի շրջանակներում արդեն իսկ համագործակցում են ՀՀ էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ:

Ընկերակցությունը ցանկանում է իր մոդելը տարածել նաև Եվրոպայի, Ռուսաստանի և Ավստրալիայի հայ գիտնականների շրջանում` նրանց հավաքելով մեկ հարկի տակ, ինչի իրագործման համար անհրաժեշտ կլինի նաև հանձնակատարի գրասենյակի աջակցությունը : Քննարկվեցին նաև սփյուռքահայ մասնագետների համար Հայաստանում կարճաժամկետ կամավորական ծրագրերի մշակմանը, հայաստանյան համալսարանների հետ կապի ստեղծմանը, համահայկական գիտական օլիմպիադաների անցկացմանը, Հայաստանի դպրոցներում հետազոտական հմտությունների ներդրմանն առնչվող հարցեր:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office