Զարեհ Սինանյանը հանդիպեց «Analysis Research & Planning For Armenia» (ARPA) ինստիտուտի և HyeID նախաձեռնության ներկայացուցիչների հետ
10 Մայիսի 2021
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց «Analysis Research & Planning For Armenia» (ARPA) ինստիտուտի և HyeID նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց դիմակայման գործում սփյուռքի ներուժի ճիշտ ներգրավումը: Հատկապես շեշտադրվեց սփյուռքի մասնագիտական, գիտական և վերլուծական ներգրավվածության անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ մշակել Հայաստանի զարգացման համար: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը պատասխանեց ներկաների հարցերին: