Սառա Անջարգոլյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առողջապահական ոլորտի սփյուռքահայ մասնագետների հետ
13 Մայիսի 2021
Չորեքշաբթի երեկոյան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առողջապահական ոլորտի սփյուռքահայ մասնագետների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում Արցախի ներկայացուցչության, «Repat Armenia», «Դեպի Հայք» հիմնադրամների, Հայ կամավորների միության և «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի ներկայացուցիչները: Ներկաները քննարկեցին Արցախի առողջապահական ոլորտի զարգացման ուղղությամբ Հայաստանի և սփյուռքի բժիշկների համագործակցությունը: