«իԳործ» ծրագիր. ընտրական փուլ
14 Մայիսի 2021
ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի համակարգողներն այժմ անցկացնում են 2021 թվականի ընտրական փուլը:
Այս տարի ծրագրին մասնակցելու համար դիմել է 346 մասնագետ 30 երկրներից: «իԳործ» թիմն առանձնացնում է լավագույն թեկնածուների տվյալները պետական մարմիններ ուղարկելու և առցանց հարցազրույցի հրավիրելու նպատակով: Ընտրությունը կատարվում է մի քանի փուլերով, որոնք ներկայացված են կից պատկերում:
Ծրագրին ծանոթանալու համար այցելեք հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship
Ծրագրի մասին հարցերի պարագայում կապ հաստատեք +374 43 031 077 (WhatsApp / Viber / Telegram) հեռախոսահամարով: