Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին
19 Մայիսի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Դեսպանին ներկայացվեց գրասենյակի ռազմավարական ուղղությունները և ծրագրերը, իրավիճակը սփյուռքի համայնքներում, Հայաստան-սփյուռք ներգրավվածությունը, հայրենադարձության ուղղությամբ աշխատանքները և այլն:
Դեսպանը վերահաստատեց Ճապոնիայի պատրաստակամությունը աջակցել Հայաստանի զարգացմանը և ցուցաբերել հումանիտար օգնություն: Նա նաև նշեց, որ ճապոնական ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև ճապոնացի ժողովրդին Հայաստանը՝ որպես զբոսաշրջային գրավիչ երկիր ներկայացնելու մեծ ներուժ է առկա: