Զարեհ Սինանյանն ընդունեց Բեյրութի «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սերոբ Օհանյանին
21 Մայիսի 2021
Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Բեյրութի «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սերոբ Օհանյանին: Հանձնակատարը բարձր գնահատեց հիմնադրամի և կենտրոնի աշխատանքը Լիբանանի համար ծանր այս ժամանակահատվածում, երբ 250 աշխատակիցները օրական կտրվածքով բուժօգնություն են տրամադրվում շուրջ 600 լիբանանցիների:
Սերոբ Օհանյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը և լիբանանահայ համայնքի ներկայիս իրավիճակը: Ընդգծվեց, որ Լիբանանից տեղափոխվող հայերի մեծ մասը նախընտրում են հնարավորության դեպքում բնակություն հաստատել Հայաստանում: