Հանդիպում Եվրոպայի հայերի հետ
18 Հունիսի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանի (Բուլղարիա), փոխնախագահ Արտակ Սերգոյանի (Բելգիա), Ֆրանսիայի հարավային տարածաշրջանի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի փոխնախագահ Կարեն Խուրշուդյանի, Բարսելոնայի «Հայք» միության հիմնադիր նախագահ Հայկ Եղիազարյանի հետ:
Քննարկվեցին Հայաստանի ներկայիս վիճակին, սփյուռքի հայ համայնքներին և հայրենիք-սփյուռք կապին առնչվող թեմաներ: Հյուրերը ներկայացրին նաև իրենց ներդրումային ծրագրերի հեռանկարները: