Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Դենիս Ջորկաեֆի հետ

18 Հունիսի 2021

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆի հետ: Զարեհ Սինանյանը նշեց, որ Ջորկաեֆ ընտանիքը մշտապես հայրենիքի կողքին է, և դա են վկայում նաև պարբերաբար իրականացվող այցերն ու նախաձեռնությունները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆրանսահայությանն ու համայնքի հետ աշխատանքին առնչվող թեմաներ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office