Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Պաուլո Պիսկոյին

19 Հունիսի 2021

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Պորտուգալիայի ներկայացուցիչ Պաուլո Պիսկոյին: Վերջինս Գլխավոր հանձնակատարին ներկայացրեց պորտուգալական սփյուռքի հետ աշխատանքի իրենց համակարգը, ռազմավարությունը և հայրենադարձության ուղղությամբ հաջողված ծրագրերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել կապը փորձի փոխանակման ուղղությամբ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office