«Քայլ դեպի տուն»-ցիները բացահայտում են հայրենիքը
23 Հունիսի 2021
Մեր գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագիրն ընթացքի մեջ է: Առաջին երեք օրերին 8 երկրներից ժամանած շուրջ 100 սփյուռքահայ պատանիները եղել են Մատենադարանում, Օշականում, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանում և Ծիծեռնակաբերդում, ինչպես նաև սկսել մայրենիի, հայրենաճանաչության, հայկական երգ ու պարի դասընթացները:
Ծրագրի մասնակիցները ծանոթացել են Մատենադարանի հնագույն ձեռագրերին, որոնց մի մասը նվիրաբերել են սփյուռքահայերը: Օշականում «Քայլ դեպի տուն»-ցիներն այցելել են Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ թաղված է հայոց գրերի հեղինակը:
ՀԲԸՄ վիրտուալ քոլեջում սփյուռքահայ պատանիները ծանոթացել են հայոց լեզվի և հայագիտության ուսումնասիրման տեխնոլոգիական հնարավորություններին: Այնուհետ մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին 1,5 անմեղ զոհերի հիշատակին: