Զարեհ Սինանյանն ընդունեց Ֆիլիպ Փուքսին և Ժակ Րաֆֆի Փափազյանին

24 Հունիսի 2021

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց RINArmenia գիտատեխնոլոգիական կազմակերպության ղեկավար Ֆիլիպ Փուքսին և «Le Mouvement Armenien» ֆրանսահայ կազմակերպության ներկայացուցիչ Ժակ Րաֆֆի Փափազյանին:

Հանձնակատարին ներկայացվեցին Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտի 5 տարբեր ծրագրեր: Գլխավոր հանձնակատարը հույս հայտնեց, որ մեր գրասենյակը կլինի ֆրանսահայերին և Հայաստանին կապող շարժիչ ուժը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office