Սփյուռքահայ 50 նոր մասնագետ շուտով կաշխատի ՀՀ կառավարությունում
30 Հունիսի 2021
Շարունակվում է ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի մասնակիցների ընտրության փուլը:
Շուրջ 30 տարբեր գերատեսչություններ հարցազրույցներ են անցկացնում սփյուռքահայ մասնագետների հետ:
«Շատ ուրախ ենք, որ 2-րդ անգամ «իԳործ» ծրագիրը մեկնարկեց: Այս տարի ունեցանք 350 դիմում և արդեն 200 հարցազրույց ենք վարել: Նաև ուրախ ենք, որ կարողանում ենք ծրագիրը շարունակել, և պահանջը 2 կողմից մեծանում է: Սփյուռքի կողմից անընդհատ մեծանում է այն պահանջը, որ տեղափոխվեն Հայաստան, մեկ տարի ծառայեն Հայաստանի կառավարությանը մեջ, և ՀՀ կառավարության կողմից ևս գնալով է մեծանում պահանջը»,- ասում է «իԳործ» ծրագրի հեղինակ, մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: