Իգործական սփյուռքահայ մասնագետներն ուղևորվեցին Լոռու մարզ
18 Հուլիսի 2021
Այս շաբաթավերջը մեր «իԳործ» ծրագրի սփյուռքահայ մասնագետներն անցկացրին Լոռու մարզում: Բացահայտելով Լոռվա չքնաղ բնությունը` նրանք եղան Սանահինի, Հաղպատի, Օձունի վանական համալիրներում, այցելեցին Դսեղ` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, այնուհետ Դեբեդ գյուղի մոտակայում տեղակայված ՔՈԱՖ սմարթ կենտրոն, ծանոթացան նրա բազմաթիվ հնարավորություններին և գիշերեցին ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցում:
Մասնակիցներն այցելեցին ու զարմացան նաև Tumanyan Matchbox թանգարանի ցուցանմուշներով, որը տեղակայված է Թումանյան քաղաքում:
«իԳործը» ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատել ՀՀ կառավարությունում: