Գլխավոր հանձնակատարն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
04 Օգոստոսի 2021
Գլխավոր հաձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
Շնորհավորելով Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ Զարեհ Սինանյանը կարևորեց հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին Չինաստանի փոքրաթիվ հայ համայնքին, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ և կարգապահությամբ:
Հանդիպման ընթացքում երկուստեք սերտ համագործակցության հույս հայտնեցին: