Պաշտոնապես մեկնարկեց «Գնիր հայկականը» նախաձեռնությունը
04 Օգոստոսի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց «Գնի՛ր հայկականը» համահայկական նախաձեռնության պաշտոնական մեկնարկի արարողությանը:
Նախաձեռնության հեղինակներն են ամերիկահայերի Լիլիթ և Նշան Օդաբաշյանները, որոնց նախաձեռնությունն օր օրի ավելի մեծ տարածում է ստանում՝ խրախուսելով հնարավորության պարագայում գնել միայն հայկականը: Նման նախաձեռնության միտքը նրանց մոտ ծագեց Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում:
Այժմ նախաձեռնությունն ունի ավելի քան 40 հազար անդամ:
Նախաձեռնության մասին առավել մանրամասն կարող եք իմանալ https://buyarmenian.com/ կայքում, որը հանդիսանում է նաև օնլայն հայկական գնումների մեծ հարթակ: Այնտեղ գրանցված է շուրջ 5600 հայկական ապրանքատեսակ և 800 բիզնես, որոնք արտահանվում են ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան և Ավստրալիա: