«Քայլ դեպի տուն»-ցիները՝ Հայաստանի ամենագեղեցիկ վայրերում

10 Օգոստոսի 2021

«Քայլ դեպի տուն»-ցիները շարունակում են բացահայտել Հայաստանը: Անցած շաբաթավերջին սփյուռքահայ պատանիները բաժանվեցին չորս խմբերի և ուղևորվեցին Հայաստանի տարբեր անկյուններ՝ ծանոթանալու առօրյային և հայկական ավանդույթներին: «Արցախ» թիմը ուղևորվեց Հայաստանի հյուսիս-արևմուտք՝ Նոյեմբերյան քաղաք: Մասնակիցները այցելեցին Սրբասար, ականատես եղան, թե ինչպես են անցկացնում իրենց առօրյան տեղի բնակիչները:

Էքսկուրսիան կազմակերպվեց մեր գործընկեր Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցությամբ:

Երկուշաբթի օրը սփյուռքահայ պատանները ուղևորվեցին Դիլիջան, այցելեցին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան և Տավուշի պատմամշակութային վայրեր:

Հասնելով վերջին լուսանկարներին՝ դուք կտեսնեք, թե ինչպես են «Քայլ դեպի տուն»-ցիները ամեն առավոտ սովորում հայոց լեզու և պատմություն, անցնում ուսումնաճանաչողական դասընթացներ:

«Քայլ դեպի տուն»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումանճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office