Արգենտինահայ հայրենադարձի ոգևորող պատմությունը
11 Օգոստոսի 2021
Մեր մեդիա թիմի անդամ Հասմիկ Փիլիպոսյանը զրուցել է հայրենադարձ Ջեսիկա Եսայանի հետ, ով հայրենիք է վերադարձել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքից: Մանուկ հասակից նա մի քանի անգամ ընտանիքի հետ ճամփորդել է Հայաստան և միշտ մտածել, որ մի օր ապրելու է հայրենիքում: Մեկուկես տարի առաջ որպես կամավոր Հայասատան գալը վճռորոշ եղավ նրա կյանքում:
Մասնագիտությամբ արդյունաբերության գծով դիզայներ է: Աշխատանքին զուհահեռ՝ զբաղվում է «Մեր ճանապարհ» նախագծով, որտեղ նա ստեղծում է Հայաստանի և Արցախի մանրակրկիտ քարտեզը, որում ընդգծվում են յուրաքանչյուր տարածքին հատուկ մշակութային շերտերը: Այդ քարտեզները հասնում են մինչև Լատինական Ամերիկա և այլուր:
Ջեսիկան մյուս սփյուռքահայերին հայրենադարձության է հրավիրում և իրեն անվտանգ է զգում հայրենիքում:
Եթե դուք ևս բնակվում եք Լատինական Ամերիկայում և հայրենադարձվելու միտք, ուրեմն այս կիրակի միացեք մեզ ուղիղ եթերում և իսպաներեն թարգմանությամբ ծանոթացեք հայրենադարձության ամբողջ գործընթացին՝ https://www.facebook.com/events/248727653587537?ref=newsfeed: