Սփյուռքահայ բժիշկները շարունակում են մնալ հայրենիքի կողքին
16 Օգոստոսի 2021
Հայաստանում թվային առողջապահության զարգացման նախաձեռնությունը օգոստոսի 14-ին Armenians Forward Together/Առաջ Միասին ֆորումի շրջանակներում աշխատաժողով անցկացրեց: Նախաձեռնության հեղինակն է Հեռաբժշկության հայկական ասոցիացիան՝ Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանի (Գերմանիա) և Memorial Sloan Kettering քաղցկեղի կենտրոնի դոկտոր Լեռնիկ Եսայու (ԱՄՆ) կազմակերպմամբ:
Մեր գրասենյակի աշխատակից Այլին Մելքումյանցը ևս մասնակցեց աշխատաժողովին՝ ի թիվս ՀՀ առողջապահության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործընկերների: Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտի զարգացման գործում մեծ դերակատարում ունի թվային առողջապահության ներդրումը և զարգացումը, որը թույլ կտա մեզ դիրքավորվել տարածաշրջանում որպես Կովկասի առողջապահության «Սիլիկոնյան հովիտ»:
Մեր գրասենյակը ողջունում է այս ուղղությամբ աշխարհասփյուռ հայ բժիշկների ջանքերը, որոնք ծառայում են Հայաստանի և Արցախի բարօրությանը: