Սփյուռքահայ բժիշկները՝ Հայաստանի առողջապահական համակարգի առաջնագծում
30 Օգոստոսի 2021
«Մեդունի» հայ-ամերիկյան առողջապահական հիմնադրամը հանդես եկավ իր հերթական նախաձեռնությամբ և անցկացրեց «Կանխարգելումը բուժում է» կոնֆերանսը՝ նպատակ ունենալով բարելավել Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարը:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում անգնահատելի համարեց կորոնավիրուսային համավարակի, պատերազմի և հետպատերազմյան շրջանում սփյուռքահայ բժիշկների կատարած աշխատանքը և ընդգծեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ամենաընդլայնված համագործակցություններից մեկը հենց սփյուռքահայ բժշկական համայնքի հետ է:
Հավաքին մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը, ամերիկահայ բժիշկներ Ասատուր Չեքմեջյանը, Արմեն Աբուլյանը և այլք: