Մեր գրասենյակի և ՌԴ Հայ իրավաբանների ասոցիացիայի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
30 Օգոստոսի 2021
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՌԴ «Հայ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը:
Կողմերը կարևորեցին Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների իրավական պաշտպանվածության բարձրացման անհրաժեշտությունը և այդ գործում իրավաբանների ներգրավման պատրաստակամությունը:
Կողմերն ընդգծեցին նաև համագործակցության շրջանակները՝ իրավական ակտերի նախագծերի և օրենսդրական նախաձեռնությունների համատեղ քննարկումների ապահովման, խորհրդակցական և խորհրդատվական բնույթի համատեղ քննարկումների կազմակերպման, ՌԴ-ում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի մշակման ուղղություններով: