Հայրենադարձ Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական

02 Սեպտեմբերի 2021

Ամերիկահայ հայտնի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Promise Armenian Institute-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ, Դեյվիդ Գեֆենի բժշկական կենտրոնի մանկական վիրաբույժ (DGSOM), պրոֆեսոր Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդական: 

Պարոն Շեխերդիմյանը վերջերս է ընտանիքի հետ մշտական բնակության տեղափոխվել Հայաստան: Նրա այս նշանակումը ՀՀ պետական կառավարման համակարգում սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավման ևս մեկ վառ օրինակ է: Մեր գրասենյակի օրակարգում սփյուռքի այսպիսի ներգրավվածության բարձրացումն առաջնային է, հետևաբար ողջունում ենք Շանթ Շեխերդիմյանի նշանակումը և վստահություն հայտնում, որ նրա փորձը կնպաստի տեղի առողջապահական համակարգի զարգացմանը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office