Սփյուռքահայ մասնագետներն աշխատանքի են ացնում նաև ՀՀ մարզերում

06 Սեպտեմբերի 2021

Սփյուռքահայ մասնագետներն աշխատանքի են անցնում նաև Հայաստանի մարզերում: ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով Ռուսաստանից Հայաստան ժամանած Սոֆյա Սեյրանովային մեկ տարի կապրի Գյումրիում և կաշխատի Շիրակի մարզպետարանում:

Նրան իր նոր աշխատավայր անձամբ ուղեկցեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ներկայացրեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Սոֆյան բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Սարատովի ազգային հետազոտական համալսարանում, աշխատել է տարբեր կազմակերպություններում և այժմ որոշել իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենիքին: Մարզպետարանում նա աշխատելու է արտաքին կապերի և միջազգային հարաբերությունների ուղղությամբ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office