«իԳործ» 2020-ի փակման ընթացքում մեծարվեցին սփյուռքահայ մասնագետները
08 Սեպտեմբերի 2021
Մենք արեցինք սա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ: ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի շուրջ 50 սփյուռքահայ մասնագետներն ավարտեցին իրենց մեկամյա աշխատանքը պետական համակարգում: Նրանք մեկ տարի առաջ 19 երկրներից հայրենիք եկան կորոնավիրուսի և պատերազմի ամենաթեժ օրերին և աշխատեցին 19 պետական մարմիններում: Այսօր արդեն «իԳործ»-ականների կեսից ավելին որոշել է հայրենադարձվել, իսկ 14-ը կմնան պետական համակարգում:
Փակման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխնախարարներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Փակման ավարտին մասնագետները ստացան վկայականներ և հանդես եկան ամփոփիչ խոսքով: