Հայրենադարձություն, ծրագրեր և այլ թեմաներ քննարկվեցին Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի հետ
09 Սեպտեմբերի 2021
Բրազիլահայերից շատերը հայրենադարձվելու ցանկություն ունեն, ՀՀ քաղաքացիություն են ստանում, կապվում հայրենիքին: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի հանդիպման ժամանակ բրազիլահայությանն առնչվող մի շարք հարցեր քննարկվեցին: Հոգևոր առաջնորդին մեր գրասենյակում հյուրընկալեցինք հազարավոր մղոններ հատած և հայրենիք ժամանած մի խումբ բրազիլահայ երիտասարդների ուղեկցութամբ:
Հանդիպման ընթացքում հյուրերի կողմից կարևորվեց Հայաստանի հետ ակտիվ կապն այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին է ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը: Անդրադարձ կատարվեց հետագա համագործակցության սերտացման հնարավորություններին: