Գլխավոր հանձնակատարը մասնակցեց հերոս Կարո Հովագիմյանի հիմնադրամի բացմանը
10 Սեպտեմբերի 2021
Կարոն մեր երազն էր... Այսպես բնութագրեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սիրիահայ երիտասարդ հայրենադարձ Կարո Հովագիմյանին, ով իր կյանքը զոհեց Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում:
Կարոյի հարազատներն ու ընկերները հիմնել են նրա անվան հիմնադրամը, որն օգնելու է հաշմանդամություն, ուղեղային կաթված և բժշկական այլ միջամտության կարիք ունեցող երեխաներին և վիրավոր զինվորներին: Հերոսի ընտանիքը վստահ է՝ այդպես կաներ նաև ապագա բժիշկ, 20-ամյա Կարոն:
Հիմնադրամի բացմանը ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք: