Սփյուռքահայ մասնագետները վերապատրաստել են Հայաստանի ուսուցիչներին

15 Սեպտեմբերի 2021

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի թիմը շարունակում է կողմնորոշիչ և ֆոկուս խմբային քննարկումներ ունենալ ապագա դեսպանների հետ: Նրանք 17 երկրներից ժամանելու են Հայաստան՝ մասնակցելու երկշաբաթյա վերապատրաստման: Հանդիպումների ընթացքում սփյուռքի ակտիվ երիտասարդներին ներկայացվեցին ծրագրի կազմակերպչական, բովանդակային, աշխատանքային և տեխնիկական մանրամասները, կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված Հայաստան ժամանելու կարգը:

Այնուհետ ծրագիրը համակարգող թիմը պատասխանեց մասնակիցների հարցերին:

Հիշեցնենք, որ ծրագրի հայաստանյան մասը մեկնարկելու է սեպտեմբերի 26-ին և տևելու մինչ հոկտեմբերի 9-ը: Այնուհետ դեսպանները մեկնելու են համայնքներ՝ անցկացնելով համայնքային հանդիպումներ, իրազեկման արշավներ, քննարկումներ և այլն:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրականացնում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հովանավորությամբ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office