Քննարկվեցին թվային առողջապահության վերաբերյալ հարցեր
17 Սեպտեմբերի 2021
Սփյուռքի մասնագետները Հայաստանի առողջապահության ոլորտում մեծ դերակատարություն են ստանձնել: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Տելեբժշկության հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ, Armenian Association of Telemedicine - AATM) նախագահ և գործադիր տնօրեն Գեորգի Չալտիկյանի հետ, ով Հայաստան է ժամանել Գերմանիայից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում թվային առողջապահության զարգացման ուղղությամբ մի շարք հարցեր և առաջարկներ: