ՀՀ նախագահի աշխատակազմը ևս ընդունեց սփյուռքահայ մասնագետի

17 Սեպտեմբերի 2021

Սփյուռքահայ մասնագետները՝ նաև ՀՀ նախագահի աշխատակազմում: Արգենտինայից «իԳործ» ծրագրով Հայաստան եկած Մարիաննա Շահինյանին նոր աշխատավայրում անձամբ ընդունեց Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը՝ կարևորելով նոր մշակույթ և փորձառություն ունեցող սփյուռքահայ մասնագետների ինտեգրումը պետական կառավարման համակարգում:

Մարիաննան ավարտել է Արգենտինայի Մատանցայի և Սալվադորի համասլարանները՝ քաղաքագետի մասնագիտացմամբ: Հասարակական ոլորտում մեծ փորձին զուգահեռ՝ աշխատել է նաև Արգենտինայի արդարադատության նախարարությունում:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office