Ամբողջ Հայաստանում և Արցախում կբացվեն ԹՈՒՄՈ կենտրոններ
22 Սեպտեմբերի 2021
Առաջիկա տարիներին Հայաստանի մարզերի խոշոր քաղաքներում կհիմնվեն 16 Թումո կենտրոններ, փոքր համայնքներում 110 Թումո տուփեր, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանիների համար: Թումոյի 10-ամյակի, Գյումրիում վերակառուցված կենտրոնի ներկայացման և «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Նախաձեռնությանը 10 միլիոն դոլար նվիրաբերած Եմենիջյան ընտանիքից միջոցառմանը ներկա էր Արմեն Եմենիջյանը: Նվիրաբերությունն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում Թումո կենտրոններ կառուցելու նպատակով: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու համար Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք, որի առաջին երկու տարում հավաքված 10-ական միլիոն դոլարը երաշխավորել են կրկնապատկել ՀԲԸՄ-ն և Էլի և Էլզբիեթա Աքիլյանները: «Թումո Հայաստան» նախաձեռնությանն աջակցելու համար այցելեք հղմամբ` https://armenia.tumo.org/: