Կիպրահայ գործիչ Վարդգես Մահտեսեանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
22 Սեպտեմբերի 2021
Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանը Հայաստանի անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Սրտանց շնորհավորում ենք պարոն Մահտեսեանին և շնորհակալություն հայտնում գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության համար:
Վարդգէս Մահտեսեանը 2006 թ.-ին ընտրվել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ, իսկ 2011, 2016 և 2021 թթ.-ին վերընտրվել նույն պաշտոնում: Որպես պետական ներկայացուցիչ՝ մեծ ներդրում ունի հայ-կիպրական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:
Վարդգէս Մահտեսեանը մեծ ներդրում ունի կիպրահայ համայնքի զարգացման և հայապահպանության գործում: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում մեծ աջակցություն է բերել Հայաստանին և Արցախին՝ կազմակերպելով 2 ինքնաթիռ և 2 բեռնատար հումանիտար օգնության տեղափոխումը Հայաստան և Արցախ:
