Ռուսաստանահայ գործիչ Շահեն Պետրոսյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով

22 Սեպտեմբերի 2021

Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը Հայաստանի անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Սրտանց շնորհավորում ենք պարոն Պետրոսյանին և շնորհակալություն հայտնում կորոնավիրուսային համավարակի, պատերազմի և հետպատերազմյան ողջ ընթացքում գրասենյակի հետ ամենօրյա աշխատանքի համար:

Շահեն Պետրոսյանը հանդիսանում է Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի հիմնադիր նախագահը, որի անդամներն ավելի քան 400 անվանի ռուսաստանաբնակ հայ իրավաբաններ և փատաբաններ են: Ասոցիացիան ունի ՌԴ մարզերում 57 մասնաճյուղեր:

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից համակարգել է Հայերի միությունում ստեղծված հանձնաժողովը: Անձնական միջոցներով 3 ինքնաթիռ՝ Ռուսաստանի հայերի կողմից հավաքագրված մարդասիրական բեռներով, տեղափոխել է Հայաստան: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ համակարգել է մոտ 27 մարդասիրական բեռներով լի ինքնաթիռների տեղափոխումը Հայաստան:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office