Պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով
22 Սեպտեմբերի 2021
ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը Հայաստանի անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Սրտանց շնորհավորում ենք պարոն Ալեքյանին և շնորհակալություն հայտնում մեր գրասենյակի հետ սերտ համագործակցության համար:
Բագրատ Ալեքյանը 2016 թվականից զբաղեցնում է Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ գիտահետազոտական բազմապրոֆիլ վիրաբուժական հաստատության գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը:
ՌԴ հայ բժիշկների ասոցիացիայի նախագահն է, որը մեծ օժանդակություն է ցուցաբերել ՀՀ առողջապահական համակարգին համավարակի և հետպատերազմյան խնդիրների հաղթահարման գործում: