Վիրավոր զինվորների համար Հայաստանում արտադրվում են տիտանից պրոթեզներ
23 Սեպտեմբերի 2021
Վիրավոր զինվորների համար Հայաստանում արտադրվում են տիտանից առաջին պրոթեզները: Ֆրանսահայ, ռուսաստանահայ, գերմանահայ, ամերիկահայ և լիբանանահայ մեր հայրենակիցները Հայաստանի իրենց գործընկերների հետ ստեղծել են «Հիբրիդ» լաբորատորիան (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնները:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց բացման արարողությանը՝ այն համարելով սփյուռքի տարբեր համայնքների միջև համագործակցության հիանալի օրինակ: Հանձնակատարը շրջեց կենտրոնի տարածքում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին: Շուրջ 11 վիրավոր զինվորի համար արդեն աճեցվել են տիտանե պրոթեզներ: Նրանք բարեհաջող վիրահատվել են, վերադարձել բնականոն կյանքի: