Անվճար լսողական սարքեր Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների համար
24 Սեպտեմբերի 2021
44-օրյա պատերազմի հետևանքով լսողական խնդիրներ ունեցող զինվորների համար առկա է նոր ծրագիր: Այն ֆինանսավորվում է Լսողական օգնության ամերիկահայ հիմնադրամի կողմից (AHAP): Ծրագիրը կիրականացվի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի (ՄՄԲՀ), Լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական ծառայության կողմից:
Ծրագրի շնորհիվ վերջին տարիներին ավելի քան 4000 մարդ ստացել է լսողական սարքեր: Հոկտեմբերից օգնություն կցուցաբերվի նաև 44-օրյա պատերազմի հետևանքով լսողական խնդիրներ ունեցողներին:
Եթե Դուք ևս մասնակցել եք 44-օրյա պատերազմին և լսողական սարքի կարիք ունեք, ուղարկեք մեզ հաղորդագրություն կամ գրել diaspora@gov.am էլ. հասցեին: