Ձեռագործ աշխատանքներ՝ վիրավոր զինվորներից
24 Սեպտեմբերի 2021
Վիրավոր զինվորների ձեռքի աշխատանքները բացահայտում են նրանց այլ տաղանդները ևս: Ռումբի բեկորներից քանդակներ, բնական թիթեռներից կոմպոզիցիաներ. այս ամենը նրանք հատուկ խնամքով և սիրով են պատրաստել:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց վիրավոր զինվորների հեղինակային արվեստի գործերի «ՀԱՆՈՒՆ» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքին: Ցուցադրությանը ներկայացված էին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի Beauty By Soldiers («Գեղեցկություն՝ զինվորներից») նախագծի աշխատանքները:
Պատերազմից հետո ամերիկահայ Հելեն Առաքելյանը ժամանել է Հայաստան, որպեսզի ձեռագործ արվեստը սովորեցնի զինվորներին: