Նոր «իԳործ»-ականները մասնակցեցին կողմնորոշիչ հանդիպումների

25 Սեպտեմբերի 2021

Մի ամբողջ օր մեր թիմը «իԳործ» 2021-ի մասնակիցների համար կողմնորոշիչ հանդիպումներ անցկացրեց:

Ծրագրի բոլոր մանրամասներին ծանոթանալուց հետո ՀՀ կառավարությունում աշխատանքի անցած սփյուռքահայ մասնագետներին մեր մեդիա թիմը ներկայացրեց ծրագրի լուսաբանման առանձնահատկությունները: Գրասենյակի փորձագետ Մարգարիտա Բաղդասարյանը ներկաներին փոխանցեց և ներկայացրեց հայրենադարձության ուղեցույցը, որը կօգնի Հայաստան տեղափոխվող մասնակիցներին:

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողողվի նախագահ Վլադիմիր Վարդանյանը անդարադարձավ Հայաստանի պետական կառավարման համակարգի կառուցվածքին: Լրագրող և վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց անկախության 30 տարիների ընթացքը: Ծրագրի նախորդ տարվա մասնակիցները նոր «իԳործ»-ականների հետ կիսվեցին իրենց փորձով, մշակութային շոկերով և դրանց հաղթահարմամբ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office