«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեկնարկեց
27 Սեպտեմբերի 2021
Մեկնարկեց: Սփյուռքը կունենա 20 դեսպան 16 երկրներում՝ Ռուսաստանից մինչև Արգենտինա, Լիբանանից մինչև Կանադա, Վրաստանից մինչև Բելգիա:
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին մենք ընդունեցինք հաջորդ 14 օրերի գերհագեցած գրաֆիկով և դասական երաժշտությամբ: Մեկամյա այս ծրագրի առաջին 2 շաբաթը նրանք կանցկացնեն հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում:
Ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը նշեց, որ գրասենյակը մեկ հարկի տակ է հավաքել սփյուռքի պայծառ ու տաղանդավոր դեմքերին: Ըստ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ ծրագիրը կակտիվացնի սփյուռքի երիտասարդությանն ու նոր ձևաչափով կկապի հայրենիքի կյանքին:
Ծրագիրը ֆինանսավորող «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանի խոսքով՝ ծրագիրը թույլ կտա ճանաչել Հայաստանի բոլոր կողմերը՝ քաղաքական, սոցիալական, կրթական, մշակութային, և այդ ճանաչողությունը կտեղափոխվի համայնքներ:
Դե ինչ: Եկեք բարի երթ մաղթենք մեր երիտասարդ դեսպաններին: