«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայաստանյան մասն ավարտվեց
12 Հոկրեմբերի 2021
16 երկրներում մենք արդեն ունենք 20 երիտասարդ դեսպան:
Նախորդ 2 շաբաթների ընթացքում դուք հետևեցիք նրանց յուրաքանչյուր օրվան հայրենիքում: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի առաջին՝ հայաստանյան փուլն ավարտվեց: Մասնակիցները ծանոթացան Հայաստանի և Արցախի խնդիրներին, պատկերացում կազմեցին գրեթե բոլոր ոլորտների յուրահատկությունների մասին:
Փակման միջոցառմանը մասնակցում էին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ծրագրի հովանավոր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանը և Հայաստանի գրասենյակի տնօրեն Արմեն Հակոբյանը: Նրանք կարևորեցին մասնակիցների ակտիվությունն ու պատրաստվածությունը, ինչպես նաև հույս հայտնեցին, որ համայնքներում ծրագրի երկրորդ փուլը ևս նույն արդյունավետությամբ կանցնի:
Մասնակիցները մինչ 2022 թվականի մայիս ամսվա ավարտը համայնքներում տարաբնույթ միջոցառումներ և իրազեկման արշավներ կանցկացնեն, որը կընթանա գրասենյակի հետ պարբերական աշխատանքի և հաշվետվողականության ձևաչափով: