Գլխավոր հանձնակատարն ընդունեց Կորին Դուգերին
12 Հոկրեմբերի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Ֆրանսիայի Պլեսիս-Ռոբինսոն քաղաքի փոխքաղաքապետ Կորին Դուգերին: Քննարկվեցին տեղի հայ համայնքի ակտիվ գործունեությանը, ինչպես նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր: Կարևորվեց տեղի «Նուռ» հայկական միության և համանուն դպրոցի աշխատանքը հատկապես հայապահպանության գործում: Ի դեպ, միության և դպրոցի ղեկավար Սոնա Սուրեկեն Սունգուլյանը մեր գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ներկայացուցիչն է Ֆրանսիայում: