Սերինե Ավետիսյանն աշխատանքի անցավ ՀՀ կրթության տեսչական մարմնում

21 Հոկրեմբերի 2021

Գերմանիայից վերադարձած Սերինե Ավետիսյանն աշխատանքի անցավ ՀՀ կրթության տեսչական մարմնում: Նաև ևս ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի մասնակիցներից է: Սերինեն կրթություն է ստացել Պոսդամի, Գրոնինգենի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարաններում կլինիկական լեզվաբանության ոլորտում:

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն ընդունեց Սերինեին և նշեց, որ ուրախ է «իԳործ» ծրագրի շրջանակում համագործակցության կրկնապատկման առիթով: Նախորդ տարի մարմնի աշխատանքներին էր միացել նաև «իԳործ»-ական Նարինե Սիրականյանը, որի հետ համագործակցությունը երկարաձգվել է ևս մեկ տարով:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office