Առողջապահության նախարարությանը միացավ ևս մեկ սփյուռքահայ մասնագետ
04 Նոյեմբերի 2021
Ամերիկահայ մասնագետ Գրիսթին Առաքելեանն աշխատանքի անցավ ՀՀ առողջապահության նախարարությունում մեր գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակներում: Նա ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը, այնուհետ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան է ստացել Վիրջինիայի իրավունքի դպրոցում:
Աշխատանքային փորձառություն ունի Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկության դպրոցում և Սաուդյան Արաբիայում, Նյու Յորքում և Վաշինգտոնում հիմնադրել և ղեկավարել է Global Healthcare Integrators կազմակերպությունը, հանդիսացել Henry Schein առողջապահական ընկերության փոխնախագահը, ղեկավար պաշտոններ զբաղեցրել այլ կազմակերպություններում:
Այսօր Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը և «իԳործ» 2020-ի մասնագետ Արազ Չիլոյանն ընդունեցին Գրիսթին Առաքելեանին և քննարկեցին համատեղ աշխատանքի ուղղությունները:
Ուրախ ենք, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ բարձր մակարդակի համագործակցության արդյունքում նախարարության շարքերը համալրեց ևս մեկ սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ: