Սենատոր Պորտանտինոն մեծարեց հայազգի վետերաններին
10 Նոյեմբերի 2021
Կալիֆոռնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն աշխատանքային այցով Հայաստանում է: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը միացավ սենատոր Պորտանտինոյի, Սենատի ռազմական և վետերանների հարցերով հանձնաժողովի և Կալիֆոռնիայի, Հայաստանի և Արցախի առևտրային, արվեստի և մշակութային փոխանակման հանձնաժողովի ուղիղ միացմամբ քննարկմանը: Միացմանը մասնակցում էին ամերիկահայ և Արցախյան պատերազմի վետերաններ: Եթերը կարող եք տեսնել հղմամբ:
Մենք ուրախ ենք ողջունել սենատոր Պորտանտինոյին Հայաստանում և աջակցել նրա օրակարգի կազմմանը: Սենատորը արդեն երկար տարիներ վարում է հայանպաստ գործունեություն Կալիֆոռնիայում: