Անցկացվեց Հայ բժիշկների համաշխարհային կոնգրես
12 Նոյեմբերի 2021
Հայկական բժշկական 13-րդ համաշխարհային կոնգրեսն այս անգամ անցկացվեց առցանց նոյեմբերի 6-ին և 7-ին: Այն կազմակերպվեց Հայ բժիշկների միջազգային կոնգրեսի կողմից: Բժշկական այս հավաքներն անցկացվում են 4 տարին մեկ անգամ և համախմբում ոլորտի առաջատար մասնագետներին ամբողջ աշխարհից՝ համագործակցության նոր ուղիներ նախանշելով Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտի զարգացման համար: Այս տարվա հավաքին որպես բանախոսներ հանդես եկավ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ներկայացնելով ճգնաժամային իրավիճակներում սփյուռքի հետ աշխատանքի հաջողությունները, մարտահրավերներն ու ապագա ուղղությունները: Բանախոսներ էին նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայիրյանը, ներկայացուցիչներ Առողջապահության ազգային ինստիտուտից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, UNICEF-ից, Համաշխարհային բանկից և այլ կազմակերպություններից: Նախկին «իԳործ»-ական ամերիկահայ Արազ Չիլոյանը, ով աշխատում է Առողջապահության նախարարությունում, ներկայացրեց Հայաստանում կովիդի դեմ պայքարը: