Երևանում բացվեց Կալիֆոռնիայի առևտրի և ծառայությունների գրասենյակը
16 Նոյեմբերի 2021
Երևանում բացվեց Կալիֆոռնիայի առևտրի և ծառայությունների գրասենյակը
Գրասենյակը կխթանի Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև բիզնես կապերի և նորարարության զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (նոյեմբերի 16, 2021) – Նոյեմբերի 15-ին Իմփաքթ Հաբ Երևանում Կալիֆոռնիայի Սենատի ներկայացուցիչ Էնթոնի Պորտանտինոն Հայաստանի և ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ իրականացրեց Կալիֆոռնիայի առևտրի և ծառայությունների գրասենյակի պաշտոնական բացումը:
Գրասենյակը նպատակ ունի խթանելու Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև առևտրային կապերի, ներդրումների և տնտեսական ծրագրերի իրականացմանը: Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմի ադմինիստրացիայի օրոք նմանատիպ գրասենյակ հիմնադրվում է առաջին անգամ և հենց Հայաստանում, քանի որ Կալիֆոռնիան ամերիկահայ համայնքի ստվար հատված համար երկրորդ հայրենիք է:
Արարողությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյանը, Իմփաքթ Հաբ Երևանի համահիմնադիր Սառա Անջարգոլյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Րաֆֆի Քասսարջյանը: Կալիֆոռնիայի նախանգապետ Գեովին Նյուսոմի գրասենյակից առցանց միացան Էմիլի Դեսայը և Ջոնաթան Զիգլերը, փոխնահանգապետի Էլենի Կունալակիսի գրասենյակից՝ Էվան Ռիդը:
«Հիանալի է լինել Երևանում և մասնակցել այս բացման արարողությանը»,-նշեց սենատոր Պորտանտինոն: «Կալիֆոնիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը կենսական է և կաջակցի ընթացիկ բիզնես գործընթացների ակտիվացմանը»:
«Որպես Լոս Անջելեսում քաղաքական գործունեություն իրականացրած գործիչ՝ ուրախ եմ լինել այս համագործակցության մասնակիցը: Վստահ եմ, որ Առևտրի և ծառայությունների այս գրասենյակը կդառնա նորարարության և բիզնես հարաբերությունների դարպաս»,-ընդգծեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Գրասենյակը կղեկավարի Կալիֆոռնիայի նախանգապետ Գեովին Նյուսոմի գրասենյակի աշխատակից Ջոնաթան Զիգլերը: