Գլխավոր հանձնակատարը ներկայացուցիչներ կունենա սփյուռքում
17 Նոյեմբերի 2021
Հայաստանում առաջին անգամ ներդրվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտը: Գլխավար հանձնակատար Զարեհ Սինանյանը Ազգային ժողովին ներկայացրեց օրենքի նախագիծը, որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ:
Այսպիսով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացուցիչներ կունենա համայնքներում, որոնք կնշանակվեն Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ՝ հասարակական հիմունքներով, չեն վարձատրվի, չեն ունենա նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ:
Այս ինստիտուտի ներդրումը նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-սփյուռք գործակցությանը՝ առավել անմիջական և արդյունավետ դարձնելով համայնքների հետ կապերը: