Սփյուռքահայ նոր մասնագետներ միացան Էկոնոմիկայի նախարարությանը և ԱՆԻՖ-ին
19 Նոյեմբերի 2021
Սփյուռքահայ մասնագետները շարունակում են ժամանել Հայաստան և աշխատանքի անցնել պետական համակարգում: Մեր գրասենյակի «իԳործ» ծրագրով լիբանանահայ Շանթ Կարակուլահյանը միացավ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) թիմին: Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական համալսարանի շրջանավարտ Գագիկ Ավետունցին աշխատանքի անցավ Էկոնոմիկայի նախարարությունում: Նրան ընդունեց նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, որը «իԳործ» 2020 ծրագրով է ժամանել Հայաստան և ծրագրի ավարտից հետո ստանձնել փոխնախարարի պաշտոնը: «իԳործ»-ի հին և նոր մասնագետների այս համագործակցությունը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների ինտեգրման լավագույն օրինակներից է: